Մեր մասին

The Office-ը հարթակ է, որը միավորում է նույն տարածքում համատեղ աշխատելու, համօգտագործվող և վիրտուալ գրասենյակների պահանջված հատկանիշները: Մենք անհատներին և ընկերություններին տրամադրում ենք հարմարավետ աշխատանքային միջավայր՝ ապահովված ամեն ինչով: The Office-ում մեր անդամները կստանան անհատական մոտեցում, բարձրակարգ ծառայություններ և տարբեր տարածքներ իրենց բոլոր կարիքների համար: Այստեղ նրանք կարող են բարձրացնել իրենց արտադրողականությունը, կենտրոնանալ աճի վրա և դառնալ համախոհ պրոֆեսիոնալների նեթվորքի անդամ: The Offic –ի անդամները կարող են օգտվել նաև լրացուցիչ ծառայություններից, որոնք կհեշտացնեն աշխատանքի կազմակերպման գործընթացը՝ հնարավորություն տալով կենտրոնանալ մասնագիտական գործունեության վրա:

Երևանի մասնաճյուղ

The Office-ի Երևանյան մասնաճյուղը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ամիրյան 27 հասցեում։ Գրասենյակներն ու աշխատանքային գոտիները ունեն յուրօրինակ ինտերիերի դիզայն, անհրաժեշտ սարքավորումներ և հիանալի մթնոլորտ՝ անվճար գերարագ WiFi/Lan-ով այստեղ աշխատելու համար։ The Office-ի հարմար դիրքը թույլ է տալիս իր անդամներին հեշտությամբ օգտվել մոտակա ենթակառուցվածքներից, ինչպիսիք են մետրոյի անմիջական կայարանը և ավտոբուսի կանգառները, սրճարաններն ու ռեստորանները, բանկերը և խանութները: Մասնաճյուղը հագեցած և նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր անդամ կարողանա զգալ գաղտնիություն և հարմարավետություն մթնոլորտում աշխատելիս:

Ամրագրել

Ցանկանու՞մ եք տարածք ամրագրել

Եթե ​​ցանկանում եք տարածք ամրագրել, ստուգեք մեր առցանց ամրագրման տարբերակը կամ կապ հաստատեք մեզ հետ նշված հեռախոսահամարներով: Տարածքների մասին ողջ տեղեկատվությունը, ինչպիսիք են տեղերի և սարքավորումների քանակը, ռեսուրսները կամ լրացուցիչ ծառայությունները, կարելի է գտնել մեր կայքում:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ պահանջվող տարածքները համարվում են ամրագրված էլ. փոստով հաստատում ստանալուց հետո:

Երևան Dilijan

ք․Երևան Ամիրյան 27

012 310000 012 300100 info@theoffice.am
This site is registered on wpml.org as a development site.