Մեր մասին
The Office-ի Դիլիջանի մասնաճյուղը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Մյասնիկյան 37/4 հասցեում։ Սա առաջին քովորքինգն է Դիլիջանում՝ ամենականաչ և Երևանից հետո ամենամշակութային քաղաքում: Գտնվելու վայրը ընտրվել է՝ հաշվի առնելով Դիլիջանի մշակութային և սոցիալապես բազմազան բնակչությունը՝ շնորհիվ այնտեղ տեղակայված միջազգային դպրոցների և Ուսումնա-հետազոտական կենտրոնի: Դիլիջանի մասնաճյուղը գրասենյակի անդամներին թույլ կտա ոչ միայն ազատվել քաղաքի աղմուկից և կենտրոնանալ աշխատանքի վրա, այլև կապ հաստատել և ծանոթանալ մեր համայնքի ամենատարբեր մարդկանց հետ: Պրոֆեսիոնալ կահավորված և նախագծված տարածքը կդառնա հեռավար աշխատողների սիրելի վայրը։
Պատկերասրահ
Կատարեք կարճ շրջագայություն The Office-ում և ոգեշնչվեք: Դուք կարող եք տեսնել մեր տարածքները լուսանկարներում և պատկերացնել ամբողջ տարածքը 360 աստիճան տեսանյութերով: Մեր միջոցառումների նկարները հասանելի են այստեղ։ Սակայն, ինչպես ասվում է, ավելի լավ է մեկ անգամ այցելել մեզ, քան մի քանի անգամ դիտել։
Հանդիպելու, կիսվելու և աճելու վայր
Աշխատանքային տարածքներ
Կոնֆերանսի սենյակներ
Լրացուցիչ ծառայություններ
Ցանկանու՞մ եք տարածք ամրագրել
Եթե ցանկանում եք տարածք ամրագրել, ստուգեք մեր առցանց ամրագրման տարբերակը կամ կապ հաստատեք մեզ հետ նշված հեռախոսահամարներով: Տարածքների մասին ողջ տեղեկատվությունը, ինչպիսիք են տեղերի և սարքավորումների քանակը, ռեսուրսները կամ լրացուցիչ ծառայությունները, կարելի է գտնել մեր կայքում:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ պահանջվող տարածքները համարվում են ամրագրված էլ. փոստով հաստատում ստանալուց հետո: